Երևանի Նուբարաշենի խճուղում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը

Մայիսի 22-ին, ժամը 00:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը․ տուժածներ չկան։ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Վ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և դիմային հատվածով սահել դեպի ձորը։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Լրահոս