Երևանի մնջախաղի պետական թատրոնը` «Человек театра» 10-րդ փառատոնում

«Человек театра» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի ռեժիսոր և դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացմամբ և Արսեն Խաչատրանի «Օֆլայն» պսիխոդրամայով։ Թատրոնը ներկայացել է փառատոնին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փառատոնի շրջանակներում հրավեր է ստացել և ներառված է որպես ժյուրիի անդամ։ Այս երկու բեմադրությունն էլ արդիական են ինչպես երբևէ, հարմար փոքր չափերի թատրոն ասված փառատոնի համար, երիտասարդական և ժամանակակից։ Երկու բեմադրությունն էլ Չելյաբինսկի հանդիսատեսին կներկայացվեն մարտի 3-ին։ Վայրը՝ Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոն

Լրահոս