Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցների անպատասխանատու գործելաոճը ևս նպաստում է ստեղծված իրավիճակի վատթարացմանը

Անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող Հայաստանում Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում էր, որ միջանցքի հարց երբեք չի քննարկվել, չի քննարվում և չի քննարկվելու, այս թեման այլևս փակված է, Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ովքե՞ ր են մտնում Հայաստանի Հանրապետության այն կազմի մեջ, ովքեր պատասխանատու պետք է լինեին, որ թշնամին փորձ չաներ անգամ մի քայլ առաջ շարժվելու։ Հայաստանի հետագա գոյությունը վտանգի տակ դրած այսօրվա անհայրենիք իշխանությունների համար միևնույնն է, թե ինչքան տարածք կարող ենք կորցնել՝ իրենց հանցավոր քայլերի արդյունքում։ Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցների անպատասխանատու գործելաոճը ևս նպաստում է ստեղծված իրավիճակի վատթարացմանը։

Լրահոս