Երկրից ինձ դուրս թողնելու արգելքի հրամանը տվել է անձամբ Փաշինյանը․ ՀՀԿ փոխնախագահ

Երկրից ինձ դուրս թողնելու արգելքի հրամանը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը (վարչապետ- խմբ.)։ Նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա հիշեցրեց, որ մեկնում էր Լիսաբոն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ պետք է հանդիպումներ անցկացներ։ Աշոտյանը պարզաբանեց, որ իր ելույթների 99 տոկոսը նախատեսված էին ղարաբաղյան խնդրի եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի թեմայով եւ միայն 1 տոկոսը՝ Հայաստանում ստեղծված հակաժողովրդավարական իրավիճակի թեմայով։ «Մենք մեր կուսակցական կապերը միշտ օգտագործել ենք ի շահ պետության»,- հավելեց ընդդիմադիրը։ Նա դա անվանեց Փաշինյանի կողմից աննախադեպ աբսուրդ եւ «բեսպրեդել»։

Լրահոս