Երկու արտադրամաս վերացրել են խախտումները և կշարունակեն աշխատել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, ք. Տաշիր) արտադրական առանձին գործառույթի կասեցումը. լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ի «Կալինինոյի պանիր Լոռի» արտադրատեսակն արդեն համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Մեկ այլ որոշմամբ վերացվել է «ՏԳ Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի (Արարատի մարզ, ք. Արտաշատ) արտադրական գործունեության կասեցումը։ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս ընկերությունում իրականացված կրկնակի ստուգումը փաստել է, որ շտկվել են այստեղ նախկինում հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:

Լրահոս