Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը՝ Արփին, ընտանիքի երրորդ երեխան է

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հրապարակել է Հայաստանում՝ Մարտունու ծննդատանն օրերս ծնված Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդու՝ Արփիի լուսանկարները։ «Փոքրիկ Արփին խորհրդանշական՝ 8 միլիարդերորդ մարդն է։ Աշխարհի բնակչությունը հատեց 8 միլիարդի սահմանը։ Այս աննախադեպ աճը պայմանավորված է մարդկանց կյանքի տևողության աստիճանական աճով` շնորհիվ հանրային առողջության, սննդի, անձնական հիգիենայի և բժշկության բարելավման: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ, Մարտունու ծննդատուն՝ տեղում շնորհավորելու խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխայի ծնունդը։ Արփին ընտանքի երրորդ երեխան է, ավագ եղբայրներ ունի և ինչպես Արփիի մայրը՝ Անին է ասում՝ շատ սպասված երեխա է», - հայտնում են գրասենյակից:

Լրահոս