Երկիրը պարտքով են պահում. Թադեւոս Ավետիսյան

Երկիրը պարտքով են պահում: Այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Նա նաեւ հավելել է. «Իշխանազավթումից հետո՝ 2018 թվականի հունիսին․ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 704 միլիոն 240 հազար ԱՄՆ դոլար, պետական պարքից 5 միլիարդ 449 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլարը եղել է արտաքին պարքը։ 2022 թվականի դեկտեմբերին․ ՀՀ պետական պարտքը կազմել է 10 միլիարդ 637 միլիոն 664 հազար ԱՄՆ դոլար, պետական պարքից 6 միլիարդ 450 միլիոն 840 հազար ԱՄՆ դոլարը եղել է արտաքին պարքը։ Փաստորեն, իշխանազավթումից չորսուկես տարի անց ․ ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով, պետական պարտքի տարեկան միջին աճը կազմել է 13 տոկոս, արտաքին պարքն աճել է 1 միլիարդ 1 միլիոն 640 հազար ԱՄՆ դոլարով կամ 18,4 տոկոսով։ Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո՝ 27 տարիների ընթացքում ձևավորվել է շուրջ 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանությունների պաշտոնավարման չորսուկես տարիներին պետական պարքն աճել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 60 տոկոսով։

Լրահոս