Երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 7-ին Հրազդանի կիրճում հայտնաբերել և, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բաժին են տարել 33-ամյա մի տղամարդու: Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կռփազենք, 15 սմ շեղբի երկարության դանակ և «Մակարով» տիպի օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված պահեստատուփով: 33-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Լրահոս