Երեւանում Նոր տարվան են պատրաստվում. ո՞ր փողոցը փակ կլինի նոյեմբերի 20-ին

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Երեւանում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2022»: Միջազգային փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքում նոյեմբերի սկզբից սկսել են Ամանորի տոնական ձեւավորման աշխատանքները:

Լրահոս