Երեւանի քաղաքապետը հրաժեշտի երեկո է հրավիրել. ժամեր անց նա հրաժարական կտա. ՀԺ

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին: Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը: Ըստ լրատվամիջոցի՝ երեկոյան Երեւանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որոնց Սարգսյանը պատրաստվում է հրաժեշտի խոսք ասել: «Մամուլում դեռ երեկվանից լուրեր են շրջանառվում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի հետ կապված: Լուրը ո՛չ ավագանու անդամներն են հաստատում, ո՛չ լրատվական բաժինը, միայն նշում են, որ հստակ տեղեկատվություն չունեն եւ որ մինչեւ հրաժարականը պաշտոնապես չհրապարակվի՝ այդ մասով ոչինչ չեն կարող ասել: Մեր տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաեւ Սարգսյանի նշանակած կադրերը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին, արտահերթ ընտրությունների մասին այս պահին դեռ որոշում չկա»,- գրում է լրատվամիջոցը:

Լրահոս