Երեւանի քաղաքապետարանի դանակահարված աշխատակիցներից մեկը վիրահատվել է

Այս գիշերը դանակահարված Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրանցից մեկը վիրահատվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից։ «Դանակահարված քաղաքացիներից մեկն ունեցել է անոթների, ձախ թուլակողի շրջանում կտրած-ծակած վնասումներ, մկանների պատռվածք: Քաղաքացին վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու միջամտությունները, այս պահին նա գտնվում է բաժանմունքում՝ դինամիկ հսկողության տակ: Բժիշկներին հաջողվել է փրկել քաղաքացուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երկրորդ քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում եւ ձախ արմնկային ոսկորի կոտրվածք: Վերջինը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, կատարվել են բուժական բոլոր միջոցառումները, վիճակի կայունացումից հետո նա հրաժարվել է հոսպիտալացումից ու հետագա բուժումից: Կեսգիշերին վիրավորներին է այցելել Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս