Երեկ չէ առաջին օրը որևէ մեկը մեր երկրում չգիտեր, որ կոշտ քաղաքական ձևակերպումներ հնչեցնելը հանցագործություն է. Ռուբեն Մելիքյան

Դեռ երեկ չէ առաջին օրը որևէ մեկը չգիտեր մեր երկրում, որ եթերում կոշտ քաղաքական ձևակերպումներ հնչեցնելը հանցագործություն է, «Իմնեմնիմի» հաղորդման արտակարգ թողարկման ժամանակ անդրադառնալով հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքներին՝ ասաց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը: «Արմեն Գրիգորյանի դեպքում նույնպես որևէ հիմք չկար ենթադրելու, որ ինչ-որ մի օր վերցնելու են և ասեն, որ ներազգային հարցերով թշնամանքը տեղավորվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի ներքո։ Այսինքն՝ իրավապահ մարմինները ԱԺ-ի ֆունկցիան կատարեցին և նոր արարք քրեականացրին։ Այսօր վերակենդանացրին մահացած ծանր վիրավորանքի հոդվածը։ Խուլիգանությունը շատ հարմար հանցակազմ է. տուժողը հասարակությունն է: Ըստ ՔԿ-ի՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հնչեցրած հայհոյանքները մարդկանց անդորրը խանգարել են: Այս հանցակազմը չէր կարող կիրառվել, քանի որ մարդիկ գիտակցաբար են ընտրել հաղորդումը նայել: Այս հանցակազմի տրամաբանությունը հասարակությանը պաշտպանելն է, ոչ թե ՔՊ-ականներին։ Մենք փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ հնարվեց հանցագործություն»:

Լրահոս