Երեկ Հրազդանում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները Ռազմիկ Դավոյանի հարազատներն են. shamshyan.com

Մարտի 8-ին, Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները երջանկահիշատակ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի և նրա որդու՝ գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանի ազգականներն են։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Դավոյանը, վիրավորներն են՝ նրա կինը՝ Երևանի բնակիչ 27-ամյա Ինեսա Մակարյանը և նրանց երեխաները՝ 6-ամյա ու 2-ամսական երեխաները։

Լրահոս