Երբ խոսքն Արցախի մասին է, ՀՀ իշխանությունը սկսում է խոսել փողի մասին․ Գեղամ Մանուկյան

Երբ խոսքն Արցախի մասին է, ՀՀ իշխանությունը սկսում է խոսել փողի մասին։ Դուք անընդհատ ասում եք՝ «մենք նրանց փող ենք տվել»։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա կոչ արեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որն արցախցի է, «չիջնել նման մակարդակի»։ «Գոնե դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի վերածեք, գոնե դուք՝ ծնունդով արցախցի։ Ինչ խոսում եք՝ փող եք ասում։ Փողը տալիս եք, որովհետեւ Արցախը ավերվել է, փողը տալիս են որպես փրկագին, տալիս եք, որ մարդիկ լուռ մնան»,-ասաց Մանուկյանը։

Լրահոս