Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիճակը ծանր է. ՊՆ

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Լրահոս