Եվրոպան այլեւս իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությանը. Ֆրանսուա-Քսավիե Բելամի

Եվրոպան այլևս իրավունք չունի նյութապես աջակցելու Ադրբեջանի ահաբեկչական պետությանը: Այս մասին Twitter_ի իր միկրոգլոգում գրել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։ «Արդեն մեկ ամսից ավելի է, որ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությունը, և մենք պետք է պատժենք Ալիևին: Մենք պետք է Ալիևի դեմքին նայելով ասենք՝ բռնությունը չի կարող հաղթել, և արդարությունը կլինի ամենից առավել»,- ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը։ Նա նաև հավելել է, որ Եվրոպան պետք է մարդասիրական առաքելություն ուղարկի Արցախ:

Լրահոս