Ես ու Հայրենիքս մեկ ենք.Լյուդմիլա Գրիգորյանը

Imedia.am կայքի զրուցակիցն է կին գործարար Լյուդմիլա Գրիգորյանը։

Տիկին Գրիգորյան, ունենալո՞վ Հայկական ծագում ու ապրելով Հայաստանից դուրս, ի՞նչ է ձեզ համար Հայ լինելը։

Հայ լինելն առաքելություն է,պատիվ ու պատասխանատվություն։

Հայրենիք-Սփյուռք գործակցությունը դարերի պատմություն ունի ու Հայկական սփյուռքը մի քանի փուլով է ձավորվել ։ Կառուցել են բազում եկեղեցիներ, հայկական դպրոցներ և եղել են ինքնուրույն։ Դուք որպես Սփյուռքահայ կներկայացնեք ինչպե՞ս է դա հաջողվում ձեզ մոտ, օտար երկրում։

Գիտեք ստացվելու խնդիր չէ։ Հայ մնալն անհրաժեշտություն է։Օտարության մեջ ապրելը հետևում է ձուլվել։Անհատական,թե հավաքական պահպանելու համար է,որ կառչում ենք մեր արմատներից։Հակառակ դեպքում,մարդն առանց ինքնության ինչ է,անպատակ էակ,մոլախոտ։

Սփյուռքը կանգուն է և կայացած է իր երկարաժամկետ պատմությամբ և հաստատակամ պայքարով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Սփյուռքը Հայաստանի ապագայի կերտման հարցում։

Ինչպես,նշեցի վերևում,սփյուռքն ունի ահռելի պոտենցիալ՝ մարդկային,մտավոր,ֆինանասական։Գիտեք ինչքան գիտնականներ,բժիշկներ, իրավաբաններ ,քաղաքական պաշտոնյաներ ունենք Հայ ազգի ամբողջ աշխարհով սփռված։Այս ամենն իրենից հզորություն է ներկայացնում։Պատկերացրեք այդ ամենի 10 տոկոսն օգտագործվի Հայրենիքի համար։Հեղափոխությունները՝ այսպես ասած,նեո լիբերալ ծրագրեր։Բայց արևի տակ չկա,որևէ նորություն,որի միջով մարդկությունը չի անցել արդեն,նամանավանդ մենք է հայերս։Մի շատ կարևոր բան սրանք չեն հասկանում,մարդը ծնվել է ազատ կամքով ու վերջ։Մենք համախմբվելու ենք,մենք պետք է համախմվենք։Մենք արթնանալու ենք ու դա անխուսափելի է։

Տեղեկացված լինելով Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ներկայիս իրավիճակին, ինչպե՞ս կներկայացնեք այն և ինչպիսի՞ ելք եք տեսնում դուք։

Այն ինչ կատարվեց,արհեստական էր։Այն ինչ կատարվում է այսօր Հայ հասարակության հետ,այդ համատարած անտարբերությունը,տգիտությունը,դրա համար նույնպես բավականին աշխատանք է տարվել։Այդ բոլոր ձևերը այստեղ ակադեմիայում սովորեցնում են,ինչպես կոտրել գլուխ լվանալ։

Պատրաստ ե՞ք, արդյոք, գալ Հայստան և պայքարել վարչապետի աթոռը զավթած իշխանությունների դեմ։

Արդեն 28 տարի է,օտար երկրում եմ ապրում ու յուրաքանչյուր օրս անցել է Հայրենիք վերադառնալու երազանքով։Վերջին մի քանի տարին երազանքս սկսեցի իրագործել,դանդաղ բայց հաստատուն քայլերով։Շուտով վերադառնում եմ,հիմնական։ Ու, այո պատրաստ եմ պայքարելու ազգիս,Հայրենիքիս ,գաղափարներիս ու արժեքներիս համար։Հայրենիքիս համար կյանքս կտամ։ Ես ու Հայրենիքս մեկ ենք։

Հարցազրույցը վարեց Մարիամ Ամիրխանյանը

Լրահոս