ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում. Կլաար

Եվրոպական Միությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նրա խոսքով՝ ԵՄ ներգրավվածության մասին է վկայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, որը չորս հանդիպում է անցկացրել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև սեփական ջանքերն այս ուղղությամբ: Տարածաշրջանում ԵՄ ակտիվության մյուս վկայությունն, ըստ Կլաարի, դիտորդական առաքելության տեղակայումն է Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:

Լրահոս