ԵՄ-ը արդի իրողություններում պետք է ամրապնդի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ. Բորել

Արդի պայմաններում ԵՄ-ը պետք է ամրապնդի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որոնք վերածվում են աշխարհի էլ ավելի կարեւոր տարածաշրջանի՝ ռազմավարական տեսակետից, ասել է Եվրադիվանագիտության՝ Բեռլինում գտնվող ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Կենտրոնական Ասիայի երկրներն էլ ավելի մեծ նշանակություն են ստանում ռազմավարական տեսակետից։ Այդ տարածաշրջանը դառնում է ավելի կարեւոր ներկայիս պայմաններում։ Նրանք դիտարկում են իրենց արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, նրանք այլեւս Խորհրդային Միության հանրապետություններ չեն, նրանք հանդես են գալիս այն դիրքերից, որ Ռուսաստանը հարգի իրենց անկախությունը։ Մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները նրանց հետ»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ Բորելը նշել է, որ հաջորդ շաբաթ մտադիր է մասնակցել Սամարղանդում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ կապերի վերաբերյալ համաժողովին։ «Դա լավ հնարավորություն կլինի՝ ամրապնդելու մեր կապերը, հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչպես նաեւ զարգացնել մեր ռազմավարական ներդրումային ծագիրը»,- ասել է նա։

Լրահոս