ԵՄ-ը «ավելի նպատակաուղղված պատժամիջոցներ» կընդունի իրանցի պաշտոնյաների դեմ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «ավելի նպատակաուղղված պատժամիջոցներ» կընդունի իրանցի պաշտոնյաների դեմ։ «Մենք պնդում ենք, որ պատժամիջոցները հասցեական լինեն, հատկապես ԻՀՊԿ-ի եւ այն անձանց դեմ, որոնք վարչակարգից են»,- ասել է Մակրոնը France Inter ռադիոյի հարցազրույցում։ Հարցին, թե արդյոք նա կաջակցի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն, Մակրոնը պատասխանել է, որ հարցը պետք է դիտարկել իրադարձությունների զարգացման ֆոնին։ Մակրոնը նաեւ նշել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ նոր կառույց կպահանջվի։ Նա նշել է, որ չի հավատում, որ ինչ-որ նոր առաջարկներ կարող են օգնել առաջիկայում վերածնելու միջուկային գործարքն Իրանի հետ։ Հարցին, թե արդյոք հնարավոր համարում է Թեհրանի հետ բանակցությունների վերսկսումը միջուկային գործարքի վերաբերյալ, Մակրոնն ասել է. «Ես, միեւնույն է, շատ զգույշ եմ լինելու։ Չեմ կարծում, թե կլինեն նոր առաջարկներ, որոնք կարելի է անել հենց հիմա [միջուկային գործարքը փրկելու համար]»։ Նրա խոսքով՝ ընթացիկ քաղաքական իրավիճակն Իրանում «խիստ փոխել է իրավիճակն» ու «թուլացրել» այդ երկրի հետ համաձայնության հասնելու հավանականությունը։ Բայց եւ այնպես, նա նշել է, որ հույս ունի տարածաշրջանային տերությունների, ներառյալ Իրանը, միջազգային հանդիպում գումարել տարեվերջին։

Լրահոս