ԵՄ երկրները նորից չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Reuters

ԵՄ երկրները նորից չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը։ Այս մասին գրել է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Լեհաստանը եւ մի շարք այլ եվրոպական երկրներ ձեռնպահ են մնում։ «Երկրները մոտ են եղել համաձայնության չորեքշաբթի օրվա բանակցություններում, բայց Լեհաստանը եւ մի քանի այլ երկրներ դեռեւս ձեռնպահ են մնում, Reuters-ին ասել է ԵՄ դիվանագետներից մեկը՝ ավելացնելով, որ նոր նախագիծը տարածվելու է հինգշաբթի երեկոյան։ Մոսկվայի հանդեպ նոր պատժամիջոցներն ուշանում են այն հարցի հետ կապված տարաձայնությունների պատճառով, թե արդյոք ԵՄ-ն պետք է պարզեցնի ռուսական պարարտանյութերի արտահանումը եվրոպական նավահանգիստներով, անգամ այն դեպքում, երբ պարարտանյութեր արտադրող ընկերությունները պատկանում են սեւ ցուցակում գտնվող օլիգարխներին։ Ոմանք ասում են, որ ԵՄ սահմանափակումները սպառնալիք են ներկայացնում զարգացող երկրների պարենային անվտանգության համար, այն դեպքում, երբ մյուսները հավաստիացնում են, որ դրանց թուլացումը թույլ կտա ռուս օլիգարխներին, որոնք պարարտանյութերի արտադրության ձեռնարկություններ ունեն, խուսափել իրենց դեմ ԵՄ պատժամիջոցներից»,- գրել է գործակալությունը։

Լրահոս