ԵՄ առաքելությունն Ադրբեջանին տեղեկացնում է իր պարեկային երթուղու մասին, որպեսզի տեղաշարժը լարվածության առիթ չհանդիսանա. ՀՀ ԱԳՆ

ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է իր պարեկային երթուղու մասին, Panorama.am-ին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունն իր գործունեությունն իրականացնում է 2023 թ. հունվարի 23-ին ԵՄ խորհդրի կողմից ընդունված որոշմանը համաձայն և դրանով նախատեսված մեխանիզմներով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Առաքելությունն իր գործառույթների իրականացման շրջանակներում մշտական կապի մեջ է ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք տեղեկացված են, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին, որպեսզի ԵՄ առաքելության ավտոշարասյան տեղաշարժը թյուրըմբռնման և լարվածության առիթ չհանդիսանա», - նշել են ԱԳՆ-ից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս