Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին հատվածներում նոյեմբերի 16-ին ուշ երեկոյան սպասվում են թույլ տեղումներ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան տեղ-տեղ հնարավոր է թույլ անձրեւ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +9+11։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+9, Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +5+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+10, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+8, Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+10, Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +9+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+7, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+11, Արարարտում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +10+13, Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+12, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +4+6, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+13, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +5+8, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+14։

Լրահոս