Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, հունիսի 1-3-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում մայիսի 29-ի կեսօրից հետո, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է, մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝գիշերը +8+12, ցերեկը՝ +19+23, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+22, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+23, Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+27, Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26+30, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+27, Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+30, Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+22, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +31+35, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +24+27, Արցախում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+35։

Լրահոս