Եղանակը Հայաստանում

Հայաստանի շրջանների մեծ մասում ապրիլի 12-ին սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա եւս 2-4 աստիճանով։ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ, քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+15, Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+14, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+18, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+16, Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+16, Տավուշում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+18, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+18, Արարատում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+22, Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +19+21, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +10+13, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +18+21, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+24, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17, Արցախում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22։

Լրահոս