Եղանակը Հայաստանում

Մարտի 9-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են տեղումներ։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, իսկ ուրբաթ օրը աստիճանաբար կսկսի բարձրանալ։ Երեւանում օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ + 6 + 10, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ + 5 + 7, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 8 + 10, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3 + 6, Լոռիում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 9 + 12, Տավուշում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 10 + 14, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ + 4 + 7, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 8 + 11, Արարատում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 11 + 13, Արմավիրում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 12 + 14, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3 + 5, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 6, ցերեկը՝ + 10 + 12, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 11 + 15, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 4 + 7, Արցախում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 10 + 15։

Լրահոս