Եղանակը Հայաստանում

Փետրվարի 24-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, Արարատյան դաշտավայրում թաց ձյան տեսքով սպասվում են տեղումներ, որոնք ցերեկը կշարունակվեն միայն առանձին հատվածներում։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Լոռիում, Տավուշում, Սյունիքում, իսկ Արցախում՝ 8-10 աստիճանով։ Սակայն շաբաթ օրը կրկին աստիճանաբար կբարձրանա։ Երեւանում գիշերը սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով, մնացած օրվա ընթացքում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին կուժեղանա 12-15 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 + 2, վաղը ցերեկը՝ + 7 + 9։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3 + 2, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1 + 2, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4 + 6, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1-4, Լոռիում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0 + 2, Տավուշում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ + 2 + 5, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-4, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3 + 8, Արարատում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 8 + 11, Արմավիրում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 8 + 10, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ 0-2, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 8 + 11, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 2 + 6, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1-3, Արցախում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 2 + 6։

Լրահոս