Եղանակը Հայաստանում

Փետրվարի 21-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ, հովիտներում՝ անձրեւի եւ թաց ձյան տեսքով, որոնք օրվա երկրորդ կեսին կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ որոշ տեղերում 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +8+10 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -3+2, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+2, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +4+7, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -3+1,  Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +3+7, Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +8+13,   Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -3+1, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7, Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,  Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+11,  Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -1+2, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+11, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+17,   Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9, Արցախում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+16։

Լրահոս