Եղանակը Հայաստանում

Փետրվարի 15-ի ցերեկը Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն, օդերեւութաբանները լեռներում բուք են կանխատեսում։ Սպասվում է հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ: Գիշերային ժամերին ցուրտը կսկսի մեղմանալ։  Երեւանում ցերեկը տեղ-տեղ հնարավոր է թույլ ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -9-11, վաղը ցերեկը՝ 0-2։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -17-21, ցերեկը՝ -6-10, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -15-18, ցերեկը՝ -4-8, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -11-13, ցերեկը՝ 0-4, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -4-8, Լոռիում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2 + 3, Տավուշում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +4 + 8, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -6-10, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -2-5, Արարատում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0 + 3, Արմավիրում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ 0+2, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -17-19, ցերեկը՝ -5-7, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0+3, Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +4 + 7, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -3 + 1, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6 + 11։

Լրահոս