Եղանակը Հայաստանում

Փետրվարի 8-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, ցերեկն առանձին հատվածներում սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։ Երեւանում սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ – +1+3.  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -3-6, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -3-5, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -1 + 1, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3-6, Լոռիում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -3 + 1, Տավուշում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +1 + 4, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -4-7, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2 + 2, Արարատում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 3 + 5, Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 3 + 5, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -4-6, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0 + 3, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1-3, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1 + 3:

Լրահոս