Եղանակը Հայաստանում

Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 3-ի գիշերը սպասվում է ձյուն, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օրվա երկրորդ կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն, օրվա երկրորդ կեսին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +1+3:  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-5, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2-4, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-2, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2-5, Լոռիում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -1 + 4, Տավուշում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3 + 7, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -4-6, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2 + 2, Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3 + 5, Արմավիրում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2 + 4, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2-4, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 3 + 6, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1 + 3, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 4 + 8։

Լրահոս