Եղանակը Հայաստանում. գիշերային սառնամանիքները կթուլանան

Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Արցախում հունվարի 13-ին տեղ-տեղ սպասվում է թույլ ձյուն։ ՀՀ մյուս մարզերում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւելյան, 2-5 մ/վ։ Գիշերային սառնամանիքները մի փոքր կթուլանան։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -4-7, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -4-6, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-2, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-6, Լոռիում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-5, Տավուշում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2 + 2, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -5-8, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -4 + 1, Արարատում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2 + 5, Արմավիրում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +2+4, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -3-5, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1 + 5, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1-4, Արցախում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1 + 5:

Լրահոս