Եղանակը Հայաստանում. Արցախում ջերմաստիճանը +20-ի կհասնի

Հանրապետության տարածքում` փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝  2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երեւանում փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -7 -12, ցերեկը՝  +5 +10, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10 ցերեկը՝ +5 +8, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +9+ 11, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6 -11,  ցերեկը՝ +5 +8, Լոռիում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +11 +16, Տավուշում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ +14 + 19, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7 -11, ցերեկը` +4 +7, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +10 +14, Արարատում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ + 14 + 16, Արմավիրում՝ գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +13 + 15, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +5 +7, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13 +16, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3 +5,  ցերեկը՝ 16+ 19, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +10 +15, Արցախում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+ 20։

Լրահոս