Եղանակը Հայաստանում․ սպասվում են տեղումներ

Մարտի 30-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, կդիտվի մառախուղ, հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկն արդեն կնվազի 5-6 աստիճանով։Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +15+17։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 2 + 7, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 4 + 7, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+13, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 6 + 11, Լոռիում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 4 + 7, Տավուշում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 7 + 12, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 4 + 6, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 12 + 15, Արարատում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 18 + 20, Արմավիրում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 17 + 19, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 10 + 12, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11 + 15, ցերեկը՝ + 22 + 25, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 19 + 23։

Լրահոս