Եղանակը Հայաստանում․ գիշերը ջերմաստիճանը կնվազի

Փետրվարի 10-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն եւ մառախուղ։ Քամին՝ հարավ-արեւելյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին գիշերն աստիճանաբար կնվազի եւս 3-5 աստիճանով։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +1+3: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-9, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -5-7, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -2+1, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-9, Լոռիում՝ գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -1-5, Տավուշում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1 + 3, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -5-9, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -3 + 1, Արարատում՝ գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +1 + 4, Արմավիրում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1 + 4, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -4-6, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +1+3, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0 + 4, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-4, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0 + 5:

Լրահոս