Եկել եմ՝ մեր զոհվածների մայրերի կողքին լինեմ. Սուպեր Սաքո 

Երգիչ Սուպեր Սաքոն այս պահին գտնվում է Շենգավիթի դատարանի մոտ: Լրագրողների հետ զրույցում երգիչը նշել է, որ գնացել է զոհվածների մայրերի կողքին կանգնելու համար. «Ես հայ զավակ եմ և գտնում եմ, որ դա ճիշտ է: Եթե իմ մեկ ձայնով կարող եմ խնդրել, որ զոհվածի մորն ազատ արձակեն, կանեմ: Ոչ մի քաղաքական բան չկա, այդպիսի հետաքրքրություններ չունեմ: Զուտ մեր մայրերի կողքին լինելու համար եմ եկել»: Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է զոհվածների ծնողների բոլոր ակցիաներին մասնակցել՝ երգիչը պատասխանեց.«Այսօր մեկնում եմ Ռուսաստան, գործեր ունեմ: Սակայն երբ ազատ ժամանակ եմ ունենում, միշտ գալիս եմ Հայաստան: Հայաստանում ես երբեք փող չեմ աշխատել՝ ոչ համերգներից, ոչ մի բանից»:

Լրահոս