ԵԽԽՎ-ն քիչ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի փակման հարցը. Ադրբեջանի առարկությունը չանցավ

ԵԽԽՎ-ն րոպեներ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նշենք, որ ԵԽԽՎ նախագահ ընտրված նիդերլանդները ներկայացնող քաղաքական գործիչ Թինի Քոքսը իր աշխատանքային պարտականություններին անցնելուց հետո հայտնեց, որ Լաչինի փակման հետեւանքով հումանիտար ճգնաժամի հետեւանքները պետք է քննարկվեն ԵԽԽՎ-ում որպես ընթացիկ հարց: Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե Լաչինի միջանցքը փակ չէ, եւ ինքը հուսով է՝ կկարողանա իրական վիճակը ներկայացնել ԵԽԽՎ-ին: Նրան հակադարձեց Հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով, որ հակառակ Սեիդովի ասածի, ոչ միայն Լաչինի միջանցքը փակ է, այլեւ այնտեղ հասունացել է մարդասիրական ճգնաժամ: Հարցը դրվեց քվեարկության եւ 91 կողմ ձայնով որոշվեց, որ այն կքննարկվի:

Լրահոս