Եթե մարդը իշխանության հաճախորդ ա էությամբ, ապա ինքը իր ողջ կյանք հաճախորդ էլ մնալու ա

Փաստորեն նախկին կլասիկ պատգամավոր մարուքյան էդմոնը կոմպլեքս հանձնարարական է ստացել, որ պետք է հնարավորինս արագ և տրամաբանությանը հնարավորինս մոտ կերպով ժողովրդի անտեղյակ և դեռևս ճշմատրությանը չտիրապետող հատվածին համոզի թե Արցախը Անկախ չի եղել: Նա տարբեր վտանգավոր և ցինիկ ակնարկներ է անում Արցախի ինքնորշման իրավունքի իրացման վերաբերյալ: Իհարկե դա էդմոնի մոտ չի ստացվում, քանի-որ զգացվում է, որ լավ չեն «պարապացրել» դրա համար էլ նա հիստերիկ դեմքի արտահայտություններ անելով, հարցին պատասխանում է հարցով, և ամեն կերպ «կռուտիտ» է լինում իրեն նեղը գցած հարցից, օգտագործելով կապիտուլյանտին և իր դավաճանական կուտոկին այդքան հարազատ և բնորոշ փնթի դիշովկա «կռուտիտներ»: Կլասիկ լուսավորին ուզում եմ հարցնել, բա եթե չգիտես թե ում կազմում էր գտնվում Արցախը, եթե չգիտես ոնց էին Արցախը պահել, ապա ինչո՞ւ էիր 2017 թվականին ասում թե ուժեղ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, եթե տեղյակ չէիր ինչը ոնց ա, էդ դեպքում ինչո՞ւ էիր 2018 թվականին Ամանորյա ուղերձներումդ հիշատակում Արցախի անվտագությունը, ինչո՞ւ էիր Ստեփանակերտի տոնածառի լույսերը տեղադրում, եթե տեղյակ չէիր ումն էր Արցախը: Երկար բարակ գրել պետք չի, պետք է ուղղակի հիշել, որ եթե մարդը իշխանության հաճախորդ ա էությամբ, ապա ինքը իր ողջ կյանք հաճախորդ էլ մնալու ա, այն էլ սովորական չէ այլ կլասիկ հաճախորդ, ում վրա դաջված է մնալու «դավաճանի հաճախորդ» կլեյմոն:

Լրահոս