Եթե ձեր ընկերը «Ֆեյսբուք»-ով կոդ է ուզում, նշանակում է՝ հաշիվը կոտրել են, եթե տաք, ձերն էլ կկոտրեն. Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ինստագրամ»-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հորդորում է որևէ կոդ որևէ մեկին չտալ։ «Եթե ձեզ գրում է ձեր ընկերը, թե իր հաշիվը կոտրել են, արգելափակել են, ենթադրենք՝ 12 այլ ֆեյսբուքյան հաշվի կամ Gmail-ի հետ և խնդում է, որ ձեր գաղտնաբառը կամ կոդն ուղարկել, և այլն, այն նշանակում է միայն մի բան, որ ձեր ընկերոջ հաշիվն էլ են կոտրել, ձեզանից կվերցնեն գաղտնաբառը կամ կոդը և ձեր անունից այն կուղարկեն մյուս ընկերներին։ Չանեք նման բան»,- կոչ է արել Մարտիրոսյանը՝ զգուշացնելով, որ նման դեպքերը շատացել են։ Նրա խոսքով՝ նաև շատ են դեպքերը, երբ նամակ է գալիս, որ մարդը մրցույթի է մասնակցում և խնդրում է իր օգտին քվեարկել: «Լինքեր են ուղարկում, ասում են, որ մի կոդ կգա, և պետք է այդ կոդը իրեն տալ, և երբ այն տալիս են, տվյալ անհատի հաշիվը գողանում են։ Կարճ ասած՝ կոդերը ոչ մեկին մի տվեք, ծանոթ կլինեն, թե նույնիսկ տնեցիներ», - հորդորել է մասնագետը:

Լրահոս