Եթե ինձ կալանավորեն՝ ընդհանրապես «կդզի». Արմեն Աշոտյան

Ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Երեկ Ալեն Սիմոնյանն ասաց, թե Աշոտյանն իր մասին աղմուկ է բարձրացնում, որ իրեն կարևորի։ Այդ տրամաբանության մեջ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել տիկին գլխավոր դատախազին և ՔԿ ղեկավարին, Նիկոլ Փաշինյանին և մնացած բոլոր մարդկանց՝ ինձ այս աստիճան կարևորելու համար։ Որ կալանավորեն էլ՝ ընդհանրապես «կդզի». այնտեղից կա՛մ իմ դիակը կհանեն, կա՛մ ես դուրս կգամ ու Նիկոլի քաղաքական դիակը կհանեմ կառավարության կաբինետից», - ասաց Աշոտյանը՝ խոսելով իրեն երկիրը լքելու արգելքի մասին։ Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում իրեն արգելել են լքել Հայաստանը։

Լրահոս