Դրամական աջակցություն է ցուցաբերվում Արցախի շրջափակման հետևանքով դեկտեմբեր-հունվարին աշխատանքից զրկվածներին

Արցախի Հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 2-րդ միջոցառումը, որի պատասխանատուն Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։ Գերատեսչությունը ծրագրի վերաբերյալ մանրամասներ է հայտնել․ «Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը»,- նշված է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տարածած հաղորդագրությունում։

Լրահոս