Դպրոցի բակում ծառը կոտրվել և ընկել է. վնասվել են էլեկտրալարեր, տուժածներ չկան

Մայիսի 17-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել, ընկել է՝ փակելով Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքերից մեկի հետիոտնային ճանապարհը. վնասվել են էլեկտրական լարեր: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք․ վնասված լարեր չեն նկատվել։

Լրահոս