Դուբայում դեկտեմբերի 15-ից մեկնարկում է ամենամյա շոփինգի փառատոնը

Դուբայում դեկտեմբերի 15-ից մեկնարկում է Դուբայի ամենամյա շոփինգի փառատոնը (Dubai Shopping Festival), որը կտեւի մինչեւ 2023 թվականի հունվարի 29-ը։ Ընդհանուր առմամբ այցելուներին սպասվում է ժամանցով, հայտնի կատարողների համերգներով, իսպառ վաճառքներով, հյուրանոցային զեղչերով, գաստրոնոմիական բացահայտումներով եւ խաղարկություններով հագեցած 46 օր։ Այս տարի DSF ծրագրում կներառվեն Etisalat MOTB հայտնի առեւտրային հարթակը Burj Park-ում, ամենաերկարատև DSF Drones լուսային շոուն եւ Dubai Lights գրավիչ ցուցահանդեսը: «Դուբայի 28-րդ շոփինգ փառատոնը եւս մեկ առիթ է ամբողջ աշխարհի ճանապարհորդների համար այցելել Դուբայ եւ մասնակցել իր տեսակով ամենաերկարատեւ փառատոնին։ Այս տարի բոլորին հրավիրում ենք վայելելու տարատեսակ ժամանց, գաստրոնոմիա, գնումներ եւ հանգիստ: Մեր գործընկերների եւ մանրածախ վաճառողների հետ համագործակցությամբ՝ մենք անհամբեր սպասում ենք եւս մեկ անմոռանալի սեզոնի», - ասել է Դուբայի Փառատոնների կառավարման եւ մանրածախ առեւտրի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ահմեդ Ալ Հաջան: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Visit Dubai կայքը կամ @CelebrateDubai եւ @StyledbyDubai սոցցանցերի էջերը։

Լրահոս