Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 14-ին, կազմել է 388.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.78 դրամ (աճել է 2.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 472.65 դրամ (աճել է 4.00 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.16 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 391-393 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 408-412 դրամով, վաճառվում է 420-429 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.50-5.10 դրամով, վաճառվում է 5.22-5.37 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. Դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391.50-392 դրամով: Եվրոն գնվում է 413-415 դրամով, վաճառվում է 419-420 դրամով: Ռուբլին գնվում է 5.00-5.08 դրամով, վաճառվում է 5.15 դրամով:

Լրահոս