Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 9-ին, կազմել է 394.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.43 դրամ (աճել է 2.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 478.66 դրամ (աճել է 3.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.65 դրամ (աճել է 0.16 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 394-399 դրամով, վաճառվում է 402-405 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-419 դրամով, վաճառվում է 430-437 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.73-5.52 դրամով, վաճառվում է 5.62-6.00 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 402-403 դրամով: Եվրոն գնվում է 418-420 դրամով, վաճառվում է 425-427 դրամով: Ռուբլին գնվում է 5.35-5.40 դրամով, վաճառվում է 5.62-5.65 դրամով:

Լրահոս