Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 24-ին, կազմել է 396.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.53 դրամ (նվազել է 1.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.09 դրամ (նվազել է 2.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.77 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-397 դրամով, վաճառվում է 401-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-426 դրամով, վաճառվում է 436-442 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 5.40-5.68 դրամով, վաճառվում է 5.80-6.00 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 397 դրամով, վաճառվում՝ 401 դրամով: Եվրոն գնվում է 430-431 դրամով, վաճառվում է 436-437 դրամով: Ռուբլին գնվում է 5.60-5.65 դրամով, վաճառվում է 5.75 դրամով:

Լրահոս