Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 400.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 395.26 դրամ (աճել է 0.17 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 454.19 դրամ (նվազել է 0.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.53 դրամ (նվազել է 0.06 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 397-400 դրամով, վաճառվում է 403-411 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 382-394 դրամով, վաճառվում է 397-414 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 5.52-6.23 դրամով, վաճառվում է 6.50-6.89 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 404-406 դրամով: Եվրոն գնվում է 390-393 դրամով, վաճառվում է 398-400 դրամով: Ռուբլին գնվում է 6.20-6.25 դրամով, վաճառվում է 6.30-6.40 դրամով:

Լրահոս