Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 22-ին, կազմել է 394.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.39 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.96 դրամ (աճել է 1.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468.54 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (մնացել է անփոփոխ): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-396 դրամով, վաճառվում է 402-404 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 397-400 դրամով, վաճառվում է 410-418 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 5.54-6.36 դրամով, վաճառվում է 6.50-6.80 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 395-398 դրամով, վաճառվում՝ 402.5 դրամով: Եվրոն գնվում է 405-407 դրամով, վաճառվում է 411-413 դրամով: Ռուբլին գնվում է 6.25-6.30 դրամով, վաճառվում է 6.43-6.45 դրամով:

Լրահոս