Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 395.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.45 դրամ (աճել է 1.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 465.49 դրամ (աճել է 0.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.56 դրամ (նվազել է 0.03 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-399 դրամով, վաճառվում է 402-405 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-403 դրամով, վաճառվում է 414-420 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 5.59-6.38 դրամով, վաճառվում է 6.50-6.95 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 403 դրամով: Եվրոն գնվում է 405-407 դրամով, վաճառվում է 412-413 դրամով: Ռուբլին գնվում է 6.30-6.35 դրամով, վաճառվում է 6.43-6.50 դրամով:

Լրահոս