Դիսիդենտական Հայաստան. Աշոտ Նավասարդյան

Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը ծնվել է 1950թ. մարտի 28-ին Երեւանում: 1968թ. ավարտել է Երեւանի թիվ 32 միջնակարգ դպրոցը: 18 տարեկանում դարձել է ընդհատակյա հակախորհրդային Ազգային միացյալ կուսակցության /ԱՄԿ/ անդամ: Առաջին անգամ ձերբակալվել է 1969թ. ամռանը: 1970թ. համախոհների՝ Պ. Հայրիկյանի, Ա. Աշիկյանի, Ռ. Բարսեղովի եւ Ա. Խաչատրյանի հետ միասին դատապարտվել է «Շանթ» հակապետական խմբի կազմավորման մեղադրանքով: Դատարանը Նավասարդյանին դատապարտում է 2 տարվա ազատազրկման խստացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Աշոտ Նավասարդյանը պատիժը կրում է Մորդովիայի ճամբարներում: 1971թ. Հուլիսին վերադառնում է Երեւան եւ վերականգնում կապերը համախոհների հետ: 1973թ. ընտրվում է ԱՄԿ խորհրդի անդամ: Կրկին ձերբակալվում եւ դատապարտվում է 1974թ.՝ ԱՄԿ ծրագիրը եւ թերթիկներ տարածելու մեղադրանքով: Դատավճիռը՝ 7 տարի ճամբարում եւ 2 տարի աքսոր: Պատիժը կրում է Պերմի ВС-389/35, 36 քաղճամբարներում:

Լրահոս